Logo

Գավաթային կրքեր Գյումրիում և Աղվան Պապիկյանի վնասվածքը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.04.2017Հայկական ֆուտբոլ
Աաաաղվան Պապիկյան - Գավաթային կրքեր Գյումրիում և Աղվան Պապիկյանի վնասվածքը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ապրիլի 26-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայտնի է դարձել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակցի անունը: «Շիրակը» Գյումրիում ուժերն է չափել «Գանձասար-Կապանի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Լուբամբո Մուսոնդայի գոլին (11մ) հետևել է Վասպուրակ Մինասյանի ինքնագոլը: Գյումրեցիներն առաջին խաղում հաղթել էին 1-0 հաշվով, ուստի դուրս են եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 10-ին մրցելու են «Փյունիկի» հետ:

  • Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Վարդարը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտություն է կրել «Շկենդիա 79»-ից: Տիգրան Բարսեղյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 84-րդ րոպեին, իսկ Հովհաննես Համբարձումյանը չի հայտնվել հայտացուցակում: «Վարդարը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
  • Ըստ Foxsports.com-ի՝ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 1,973 մլն դոլլար: Մովսիսյանը տարեկան եկամտի ցուցանիշով ամերիկյան ՄԼՍ-ում 15-րդ տեղում է, իսկ առաջատար եռյակում են Կական («Օռլանդո Սիթի», 7,168 մլն), Սեբաստիան Ջիովինկոն («Տորոնտո», 7,116 մլն) և Մայքլ Բրեդլին («Տորոնտո», 6,5 մլն):
  • Խորեն Բայրամյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Ռոստով» – «Ուֆա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (1-0): Հայազգի կիսապաշտպանը մասնակցել էր ամբողջ մրցավեճին:

Խոոորեն Բայրամյան

  • Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Հենրիխ Մխիթարյանը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա մրցավեճում: Նրան կիսապաշտպանության ձախ եզրից կօգնի Անտոնի Մարսիալը, աջից՝ Ջեյսի Լինգարդը, իսկ հարձակվողի դիրքում կգործի Մարկուս Ռեշֆորդը:
  • Լեհաստանի 2-րդ դիվիզիոնի «Բելհատուվ» ակումբում հանդես եկող Աղվան Պապիկյանը փոխարինվել է թիմի վերջին հանդիպման ընդմիջմանը, քանի որ կրկին ծնկի վնասվածք է ստացել: Հայ կիսապաշտպանը շարքից դուրս է մնացել ավելի քան 2 շաբաթով:
  • Մակեդոնիայի Բարձրագույն խմբի առաջնության 29-րդ տուրում «Մակեդոնիա ՖԱ»-ն սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտություն է կրել «Ռենովայից»: Տիգրան Կանդիկյանը մասնակցել է ամբողջ խաղին: «Մակեդոնիա ՖԱ»-ն 10-րդ հորիզոնականում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա