Logo

Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 01.11.2019Հայկական ֆուտբոլ
11.08.2019 Banants 0 3 Pyunik 16 - Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:50

-

-

Մեկնարկում է VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: Այսօր հայտնի է դարձել, որ տեղի չի ունենա «Դիլիջան» – «Լոռի» խաղը, քանի որ «Դիլիջան» ակումբը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը: Հետևաբար, Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը ձեռք է բերել 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր:

Անդրադառնանք սպասվելիք մյուս դիմակայություններին:

«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»

1 նոյեմբերի, ժ.15:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

6 խաղ, «Գանձասար Կապանը» հաղթել է 1 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-7

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Գանձասար-Կապանը» ՀՀ գավաթի խաղարկություններին մասնակցում է 2005թ.-ից: Հետաքրքիր է, որ գավաթի մրցաշարում գանձասարցիները նորամուտը նշել են հենց «Շիրակի» հետ մրցավեճում: 2005թ. ապրիլի 12-ին Կապանում կայացած գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում Առաջին խմբում հանդես եկող մեկամյա կենսագրություն ունեցող «Գանձասարն» Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ լուրջ դիմադրություն էր ցույց տվել «Շիրակին»՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի (2-2): Հետաքրքիր է, որ շիրակցիներին պարտությունից փրկել էր «Շիրակի» ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի խփած գոլը:

Gandzasar vs Shirak 10 960x640 - Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

Արմավիրում կայացած պատասխան խաղում «Շիրակը» Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ հաղթել էր 2-0 հաշվով և քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել: Գավաթային այդ դիմակայությանը մասնակցած ֆուտբոլիստներից այսօր ելույթները շարունակում է միայն գյումրեցի Հրայր Մկոյանը, որն այն ժամանակ 19 տարեկան էր:

2․ Մրցակիցների գավաթային հաջորդ երկու դիմակայությունները տեղի են ունեցել 2016/17 և 2017/18թթ. խաղարկություններում: 2016/17թթ. մրցաշարում կիսաեզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով հաջողությունն ուղեկցել է «Շիրակին» (1-0, 1-1), իսկ հաջորդ մրցաշրջանում եզրափակչի ուղեգիրը բաժին է հասել «Գանձասար-Կապանին» (1-1, 1-0):

3․ «Գանձասար-Կապանին» առայժմ մեկ անգամ է հաջողվել նվաճել Հայաստանի գավաթը: Պատվավոր մրցանակի 2017/18թթ. խաղարկությունում գանձասարցիները, Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Ալաշկերտին», դարձան ՀՀ գավաթակիրներ: Դա գավաթը նվաճելու կապանցիների 2-րդ փորձն էր: Առաջին անգամ «Գանձասար-Կապանը» գավաթը վիճարկել էր 2013/14թթ. մրցաշարում՝ եզրափակչում 1-2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

69880045 2482639408621683 8114463991297736704 o 960x693 - Գավաթային կրքերի վերադարձը․ VBet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչին ընդառաջ

4․ Գավաթի մրցաշարերի անփոփոխ մասնակից «Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Գյումրեցիներին միայն 5-րդ փորձից է հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»:

Գավաթային հաջորդ բարձունքը «Շիրակը» նվաճել է 2016/17թթ. մրցաշարում՝ վճռորոշ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը:

5․ ՀՀ գավաթի նախորդ խաղարկությունում «Գանձասար-Կապանն» ու «Շիրակը» պայքարից դուրս են մնացել առաջին իսկ փուլից: Գանձասարցիները քառորդ եզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով պարտվել են «Արարատ-Արմենիային» (1-1, 0-1), իսկ «Շիրակը» զիջել է «Արցախին» (0-0, 1-3):

Դիմակայության լավագույն ռմբարկուն՝

«Գանձասար-Կապան»՝ Լուբամբո Մուսոնդա՝ 2 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6 7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա