Logo

Գավաթը վերադարձավ Գյումրի. «Շիրակը»՝ իր պատմության մեջ 2-րդ անգամ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.05.2017Հայկական ֆուտբոլ
18595379 1209902102465604 6357291541365971984 o - Գավաթը վերադարձավ Գյումրի. «Շիրակը»՝ իր պատմության մեջ 2-րդ անգամ Հայաստանի գավաթակիր (տեսանյութ)
  • Հայաստանի գավաթի խաղարկության, եզրափակիչ խաղ
  • «Փյունիկ» 0–3 «Շիրակ» 
  • 0-1՝ Կիրիան Նվաբուեզե 6՛, 0-2՝ Վահան Բիչախչյան 28՛, 0-3՝ Կիրիան Նվաբուեզե 38՛
  • «Հանրապետական» մարզադաշտ, Երևան

Ավարտվեց Հայաստանի գավաթի 2016/17թթ. խաղարկությունը: Եզրափակիչ մրցավեճում «Շիրակը տպավորիչ հաղթանակ տոնեց փյունիկցիների նկատմամբ:

Ամեն ինչ վճռվեց արդեն առաջին խաղակեսում: Կիրիան Նվաբուեզեի դուբլը և Վահան Բիչախչյանի գոլը հաղթանակ պարգևեցին «Շիրակին»: Երկրորդ խաղակեսն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում, և թիմերն աչքի չընկան արդյունավետ գործողություններով:

Գյումրին ներկայացնող ակումբը Հայաստանի գավաթակիր դարձավ իր պատմության մեջ երկրորդ անգամ:

Լուսանկարը՝ «Ֆուտբոլ Պլյուսի»

Կիրիան Նվաբուեզեի գոլը՝

Վահան Բիչախչյանի գոլը՝

Կիրիան Նվաբուեզեի գոլը՝

Թիմերի մեկնարկային կազմերը և կատարված փոփոխությունները՝

«Փյունիկ»՝ 13. Վալերի Ոսկոնյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 6. Նարեկ Ասլանյան (23. Հովհաննես Հարությունյան, 55՛) 30. Վահագն Հայրապետյան, 7. Պետրոս Ավետիսյան (8. Արմեն Նահապետյան, 71՛), 18. Ալիկ Առաքելյան (11. Էրիկ Պետրոսյան, 71՛), 33. Գևորգ Հարությունյան (15. Էրիկ Վարդանյան, 55՛), 10. Վարդան Պողոսյան:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 12. Գոռ Մանուկյան, 16. Ռոբերտ Հակոբյան, 20. Սամվել Սպերցյան:

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Օսեյան:

«Շիրակ»՝ 45. Վսևոլոդ Երմակով, 6. Մարկո Պրլևիչ, 8. Ռումյան Հովսեփյան (28. Մուհամեդ Կաբա, 87՛), 17. Վահան Բիչախչյան, 19. Սոլոմոն Իմե Ուդո, 21. Գևորգ Հովհաննիսյան, 22. Ղուկաս Պողոսյան (7. Վիուլեն Այվազյան, 64՛), 23. Ռոբերտ Դարբինյան, 24. Կիրիան Նվաբուեզե, 25. Աղվան Դավոյան (3. Արտյոմ Միքայելյան, 74՛), 88. Մուսա Փոլ Բակայոկո:

Մնացին պահեստայինների նստարանին՝ 13. Անատոլի Այվազով, 18. Արամ Մուրադյան, 20. Ումարու Կաինա, 42. Սեմյոն Դացենկո:

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա