Logo

Գայ Ռիչիի ֆիլմը հերթական անգամ ճանաչվել է «վատագույն» ֆիլմերից մեկը

Հեղինակ
tigran5
00:00 / 10.12.2021ՍՊՈՐՏ
28191 1 pic4 zoom 1500x1500 2092 - Գայ Ռիչիի ֆիլմը հերթական անգամ ճանաչվել է «վատագույն» ֆիլմերից մեկը

Entertainment Weekly հրապարակել է 2021 թվականի լավագույն և վատագույն ֆիլմերը: Առաջին՝ լավագույնների ցուցակում ընդգրկվել է տասը ֆիլմ, իսկ անհաջող ֆիլմերի վարկանիշում՝ հինգ:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Licorice Pizza»-ն, որի ռեժիսորն ու սցենարիստն է Փոլ Թոմաս Անդերսոնը, 2-րդ տեղում «The Power of the Dog»-ն է՝ Բենեդիկտ Քամբերբեչի մասնակցությամբ, ապա՝ «Flee» անիմացիոն վավերագրական ֆիլմը:

Վատագույն ֆիլմի կոչումը, ըստ Entertainment Weekly-ի, վաստակել է «Music» դրաման: Դա Սիայի ռեժիսորական դեբյուտն էր: Երկրորդ տեղում Գայ Ռիչիի «Wrath of Man»-ն է, իսկ երրորդում՝ Լիզա Ջոյի «Reminiscence»-ը:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա