Logo

Տեր-Բարսեղյանն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:28 / 11.05.2022Բռնցքամարտ
Գայանե Տեր-Բարսեղյան

Կանանց բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի առավել սակավափորձ մարզուհի Գայանե Տեր-Բարսեղյանը չի հաղթահարել Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության առաջին արգելքը։

Մինչև 48 կգ քաշային կարգում ելույթ ունեցած հայուհին, 1/16 եզրափակիչում 0։5 հաշվով պարտվելով լեհ մարզուհի Նատալյա Ռոկին, դուրս է մնացել հետագա պայքարից։ Այդպիսով՝ մրցաշարին 4 մասնակից ներկայացրած մեր երկրի պատվիրակների թիվը մեկով նվազել է։

Ավելի վաղ Անի Հովսեփյանը, (70 կգ) վաղաժամ հաղթանակ տանելով ուկրաինուհի Մարիա Սեդայայի նկատմամբ, անցել է 1/8 եզրափակիչ։ Մայիսի 13-ին՝ երեկոյան մրցահերթում, նա մրցելու է ճապոնուհի Արիսա Ցուբատայի հետ, որն առաջին փուլում ազատ էր մասնակցությունից։

Իսկ մայիսի 12-ին 1/16 եզրափակիչի մենամարտերն են անցկացնելու երիտասարդների աշխարհի չեմպիոն, մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ) ու Հայաստանը ներկայացնող Ռուսաստանի նախկին չեմպիոնուհի Եկատերինա Սիչևան (54 կգ), որոնք մրցելու են համապատասխանաբար ֆինն մարզուհի Պիհլա Օյա-Կայվոյի և ուկրաինուհի Սվետլանա Ումանսկայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա