Logo

Գեղամ Հարությունյանը՝ «Նոայի» ռեկորդակիր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 15.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
232491863 1278859345903527 8048684438489348668 n - Գեղամ Հարությունյանը՝ «Նոայի» ռեկորդակիր

ԲԿՄԱ-ի հետ խաղում դուբլ ձևակերպելով, Գեղամ Հարությունյանը ոչ միայն իր թիմին անդրանիկ հաղթանակը պարգևեց ընթացիկ առաջնությունում, այլև դարձավ VBET ՀՊԼ-ում «Նոայի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը: Գեղամը «Նոայում» գոլերի հաշիվը բացեց թիմում անցկացրած իր 7-րդ խաղում՝ աչքի ընկնելով 30 տարեկան 355 օրականում: Նա «Նոայում» նորամուտը նշել էր մարտի 4-ին Վանաձորում «Լոռիի» հետ կայացած առաջնության խաղում:

Գեղամ Հարությունյանը գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Կլիմակովի ռեկորդային ցուցանիշը, որը գոլի հեղինակ էր դարձել 29 տարեկան 363 օրականում: «Նոայի» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից Հարությունյանի արդյունքը կարող են բարելավել 34-ամյա Դենիս Դեդեչկոն և ԲԿՄԱ-ի հետ խաղում թիմում նորամուտը նշած 33-ամյա Ալեքսանդր Կարապետյանը, որոնք դեռ գոլի հեղինակ չեն դարձել:

Դուբլի շնորհիվ Գեղամ Հարությունյանը VBET ՀՊԼ-ում խփած գոլերի քանակը հասցրեց 55-ի: Այդ ցուցանիշով Գեղամն ընթացիկ առաջնության մասնակիցներից ամենաարդյունավետն է: Նա ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում Վարդան Բիչախչյանի, Հենրիկ Բերբերյանի և Արսեն Բալաբեկյանի հետ բաժանում է 40-43-րդ տեղերը:

23.08.2020 Ararat Armenia 1 1 Gandzasar 18 960x640 - Գեղամ Հարությունյանը՝ «Նոայի» ռեկորդակիր

Բարձրագույն խմբում իր առաջին երկու գոլերը Հարությունյանը խփել է «Ուլիսում»: Երկար տարիներ հանդես գալով «Գանձասար-Կապանում», փորձառու ֆուտբոլիստը 51 գնդակով թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է:

VNews.am-ը ներկայացնում է VBET ՀՊԼ-ում «Նոայում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ Տարիքը Ամսաթիվն ու մրցակիցը
1. Գեղամ Հարությունյան 30 տ. 355 օր. 13.08.2021 ԲԿՄԱ՝ 2-1
2. Դմիտրի Կլիմակով 29 տ. 363 օր. 03.03.2019 «Բանանց»՝ 1-1
3. Վլադիսլավ Կրյուչկով 29 տ. 350 օր. 09.08.2019 «Երևան»՝ 2-0
4. Պավել Դեոբալդ 29 տ. 256 օր. 07.03.2020 «Փյունիկ»՝ 4-2
5. Դավիթ Մանոյան 29 տ. 55 օր. 29.08.2019 «Ուրարտու»՝ 2-0
6. Բենիկ Հովհաննիսյան 28 տ. 10 օր. 11.05.2021 «Շիրակ»՝ 3-0
7. Պավել Կիրիենկո 27տ. 49օր. 2.08.2021 «Արարատ»՝  1-7
8. Վլադիմիր Ազարով 27 տ. 21 օր. 09.04.2021 «Փյունիկ»՝  1-0
9. Արգիշտի Պետրոսյան 26 տ. 210 օր. 14.05.2019 «Գանձասար-Կապան»՝ 1-0
10. Դանու Սպատարու 26 տ. 159 օր. 30.10.2020 «Շիրակ»՝  3-0

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա