Logo

Գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը հաջող է մեկնարկել Իտալիայի միջազգային մրցաշարում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:05 / 14.01.2022ՍՊՈՐՏ

Semyon Danielyanc

Հայաստանը ներկայացնող գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը կարճ ծրագրի արդյունքներով 3-րդ տեղն է զբաղեցնում այս օրերին Իտալիայի Բերգամո քաղաքում ընթացող IceLab International 2022 միջազգային մրցաշարում՝ տեղեկանում ենք մրցաշարի կայքից:

Պատանի հայ մարզիկը, հանդես գալով երիտասարդների տարիքային խմբում, իր ելույթի համար արժանացել է 55,94 միավորի։ Նրան շրջանցել են միայն իսրայելցի Յակոբ Պոգրեբինսկին (56,78) և իտալացի Մատեո Նալբոնեն (55,99)։

Տարիքային այս խմբում պայքարում է 8 երկիր ներկայացնող 10 մարզիկ։ Այժմ նրանք պատրաստվում են այսօր նախատեսված կամավոր ծրագրին, որին մեր հայրենակիցը ներկայանալու է 8-րդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա