Logo

Գեղեցիկ ակնթարթներ Էդուարդ Սպերցյանի հարսանեկան արարողությունից

16:45 / 24.06.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հունիսի 23-ին ամուսնացել է։

23-ամյա ֆուտբոլիստի ընտրյալն Ալինա Կարապետյանն է։ Հարսանեկան արարողությունն անցկացվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։

 «Ֆասթ Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանն իր յութուբյան ալիքում հայ կիսապաշտպանի հարսանեկան արարողությունից տեսանյութ է հրապարակել:

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ 2022թ․ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն ամռանը կարող է հեռանալ «Կրասնոդարից», որի կազմում ավարտված մրցաշրջանում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Սպերցյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են իտալական ու գերմանական ակումբներ, սակայն տրանսֆերային իրավունքը գնելու գլխավոր թեկնածուն Ամստերդամի «Այաքսն է»:

Transfermarkt-ը հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը 12 գոլային փոխանցմամբ ճանաչվել էր Ռուսաստանի ավարտված առաջնության լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան: Նա նաև ՌՊԼ-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկվել երկրպագուների ու Transfermarkt-ի վարկածով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա