Logo

Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 22.12.2021ՍՊՈՐՏ
Մոնիկա Բելուչի - գեղեցկության կանոն

Գեղեցկության իր գաղտնիքներով է կիսվել իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որին շատերը համարում են աշխարհի ամենահմայիչ կինը, կին, որը հպարտությամբ է խոսում նաև իր թերությունների մասին։ Եկեք տեսնենք, թե այս հավերժ գեղեցիկ կինն ինչպես է պահպանում իր գեղեցկությունն ու գեղեցիկ լինելու ինքնագիտակցությունը:

Ահա Մոնիկա Բելուչիի գեղեցկության 7 կանոնները…

1. Հասկացեք, որ կինը տարիքի հետ շատ ավելի լավն է դառնում

Ես չեմ ուզում նորից 20 տարեկան լինել: Այսօր ես շատ ավելի երջանիկ եմ, քան երիտասարդ տարիքում էի, երբ նոր էի փորձում ճանաչել ինքս ինձ և տառապում էի անինքնավստահությունից: 55 տարեկանում ես հստակ գիտեմ, թե ինչի կարիք ունեմ և առանց ինչի չեմ կարող ապրել:

c841423a39afa7971532d09813cdfd0e - Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից

2. Սիրեք ձեր մարմինը ցանկացած վիճակում

Անկախ նրանից, թե որքան հեռու է քո մարմինը իդեալական լինելու պատրանքից, դուք պետք է սովորեք ընդունել և սիրել այն: Իդեալականը հնարված բան է, պարտադրված չափանիշներ։ Տպավորիչ ու կլորիկ ֆորմաներով կինը նիհարից պակաս գրավիչ չէ։ Հենց դա գիտակցեք, ամեն ինչ կփոխվի։

oNUkmb18jjg - Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից

3. Քաղցած մի՛ մնացեք և չափից շատ էլ մի կերեք

Ես հասկանում եմ, որ երբեք նիհար չեմ լինի։ Ես սիրում եմ ուտել, ուստի սննդակարգին հետևել չեմ ուզում և չեմ կարող: Եթե ​​սկսեմ դիետաներ պահել, ապա այլևս իսկական չեմ լինի, իսկ ես չեմ ուզում կեղծել, կեղծ լինել: Երբեմն կարող եմ ինձ թույլ տալ հավելյալ բաժակ գինի կամ մի կտոր տորթ, քանի որ առանց փոքր թուլությունների կյանքն անհետաքրքիր է:

a43Rm4y 460s - Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից

4. Վայելե՛ք սպորտը

Սովորեք հաճույք ստանալ ֆիզիկական ակտիվությունից: Ուսումնասիրեք, հետևեք, թե ինչպես է ձեր մարմինը փոխվում ամեն օր: Ես, օրինակ, սիրում եմ յոգան, թեպետ չեմ կարող կանոնավոր մարզվել մշտական ​​ճամփորդությունների պատճառով: Բայց շաբաթական 3-4 անգամ լողավազան եմ գնում։

qbyqu dg6xw 960x945 - Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից

5. Շատ ջուր խմեք

Ես շատ եմ ջուր խմում՝ օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու համար։ Բացի այդ, ջուրն օգնում է մաշկին պահպանել առողջ փայլը: Մի՛ մոռացեք այդ մասին:

650x344 monicayi en onden izlemek 1950 tl 1634744607549 - Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից

6. Հո՛գ տարեք ձեր մաշկի մասին

Սառը ապա տաք ջրով ցնցուղն օգնում է արագ արթնանալ և թարմացնել մաշկը։ Ամենակարևորը, սակայն, մաշկի մաքրությունն է. անպայման մաքրե՛ք և սնուցե՛ք մաշկը, և այն ձեզ միշտ կուրախացնի իր փայլով ու նրբությամբ:

Monica Bellucci sul set - Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից

7. Հնարավորինս քիչ կոսմետիկա օգտագործեք

Գեղեցկությունը կոսմետիկայի մեջ չէ, այլ՝ ձեր:  Ծանր դիմահարդարումն ինձ համար չէ։ Ես առօրյայում օգտագործում եմ միայն թեթև տոնային քսուք և թարթիչաներկ: Կոսմետիկան հիանալի է միայն այն դեպքում, երբ ընդգծում է անհատականությունը:

1000full monica bellucci 960x1412 - Գեղեցկության 7 կանոն Մոնիկա Բելուչիից


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա