Logo

Իշխան Գելոյանը գրավել է Մոսկվայի «Դինամոյի» դարպասը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:18 / 19.04.2022Հայկական ֆուտբոլ
null

Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բալթիկան» մրցել է Մոսկվայի «Դինամոյի» հետ: 35-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է մոսկովյան ակումբի կիսապաշտպան Դենիս Մակարովը: Ընդմիջումից հետո խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի թեկնածու Իշխան Գելոյանը: 84-րդ րոպեին հենց հայ ֆուտբոլիստի դիպուկ հարվածն է վերականգնել հաշվի հավասարությունը՝ 1:1:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Գելոյանի թիմը պարտվել է 4:5 հաշվով ու ավարտել ելույթները Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա