Logo

Սկիրա. Գատուզոն 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել իսպանական թիմի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:21 / 02.06.2022ՍՊՈՐՏ
Ջենարո Գատուզո

Իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն կգլխավորի իսպանական «Վալենսիան»՝ տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Իտալացի լրագրողի տեղեկություններով՝ 44-ամյա Գատուզոն 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել «չղջիկների» հետ: Ջենարոյի աշխատավարձը «Վալենսիայում» կկազմի տարեկան 2,5 միլիոն եվրո: 

Նշենք՝ այժմ «Վալենսիան» գլխավորում է Խոսե Բորդալասը: Նրա՝ իսպանական ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի հունիս:

Գատուզոն մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է շվեյցարական «Սիոնը», իտալական «Պիզան», «Պալերմոն», «Միլանը» և «Նապոլին»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա