Logo

Ջորջ Մարտինը և Էմիլիա Քլարկը բացահայտում են «Գահերի խաղի» սփին-օֆֆի մանրամասները

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:30 / 24.06.2022Ռեժիսորներ
Գահերի խաղ-սփին-օֆֆ

Ամերիկացի ֆանտաստ գրող և «Սառույցի և կրակի երգը» («A Song of Ice and Fire») վեպերի շարքերի հեղինակ Ջորջ Ռ.Ռ. Մարտինը բացահայտել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի սփին-օֆֆի մանրամասները: Նոր սերիալի վրա աշխատանքը հաստատել է նաև ամերիկացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Իր բլոգում Մարտինը հայտնել է, որ շոուի աշխատանքային անվանումն է «Սնոու»։ Ենթադրվում է, որ սյուժեն պտտվում է Ջոն Սնոուի պատմության շուրջ։ Մարտինը նաև նշել է, որ զուգահեռաբար մշակում է «Գահերի խաղի» ևս երեք պրիքվել։

Ինչպես Քլարկն ասել է BBC-ին տված հարցազրույցում, դերասան Քիթ Հարինգթոնը կվերադառնա Ջոն Սնոուի դերին, այժմ նա ակտիվորեն ներգրավված է նախագծում։

 «Ինքն է ինձ ասել այդ մասին», - խոստովանել է Քլարկը:

Մարտինը հաստատել է Քլարկի խոսքերը.«Այո, հենց Քիթ Հարինգթոնն է տվել մեզ այս գաղափարը: Ես չեմ կարող ձեզ ասել սցենարիստների անունները, քանի որ դեռևս ոչ մի խոսք չկա թողարկման մասին… բայց հենց Քիթն է նրանց բերել, նրա թիմը զարմանալի է»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա