Logo

Ջերարդը նախկին թիմակցին ցանկանում է տեսնել «Ասթոն Վիլայում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:15 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Սթիվեն Ջերարդ-Լուիս Սուարես

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը դրդում է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել հարձակվող Լուիս Սուարեսին, որն ամռանը կդառնա ազատ գործակալ՝ տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը:

Ջերարդն անձամբ է ցանկանում թիմ հրավիրել Սուարեսին, որի հետ 3,5 մրցաշրջան խաղացել է «Լիվերպուլում»։ Տեղափոխությանը կարող է նպաստել նաև այն հանգամանքը, որ «Վիլայում» է ելույթ ունենում բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որի հետ Սուարեսը խաղացել է և՛ «Լիվերպուլում», և՛ «Բարսելոնայում»:

Աղբյուրի համաձայն՝ Սուարեսը դեմ չէ կարիերայի շարունակության այս տարբերակին: Ավելի վաղ «Ատլետիկոն» հայտարարել էր, որ Սուարեսի հետ չի երկարաձգի ավարտվող պայմանագրի ժամկետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա