Logo

Ջերարդը գովեստի խոսքեր է հասցեագրել Չավիին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:07 / 27.03.2022ՍՊՈՐՏ
null

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի մասին։

«Կարծում եմ, որ Չավիի ընտրությունը իդեալական էր «Բարսելոնայի» համար։ Նա այն մարդն է, որը կրում է «Բարսելոնայի» ԴՆԹ-ն և երկար տարիներ է՝ համաշխարհային մակարդակի մարզիչ է։ 

«Բարսելոնան» «Ռեալի» դեմ խաղում հրաշալի արդյունքի հասավ։ Որպես «Բարսայի» երկրպագու՝ կողքից հաճելի է դիտելը, որ նրանց մոտ ամեն բան լավ է»,- Ջերարդի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա