Logo

Ջերարդը գովեստի խոսքեր է հասցեագրել Կոուտինյոյին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:48 / 06.03.2022ՍՊՈՐՏ
null

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ելույթը Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում կայացած «Սաութհեմփթոնի» դեմ խաղում (4-0): Բրազիլացի ֆուտբոլիստն այդ խաղում դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։

«Ֆիլիպե Կոուտինյոն վերադարձել է իր՝ «Լիվերպուլի» ժամանակվա լավագույն մարզավիճակին։ Երբ Ֆիլիպեի տրամադրությունը լավ է, նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,- Ջերարդի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

29-ամյա Կոուտինյոյին բիրմիգհեմյան ակումբը վարձակալել է «Բարսելոնայից» մինչև մրցաշրջանի ավարտը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա