Logo

Բորիս Բեքերին ազատազրկում է սպառնում

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:01 / 29.04.2022ՍՊՈՐՏ
Boris Beker

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 6-ակի հաղթող գերմանացի Բորիս Բեքերը կարող է բանտարկվել ֆինանսական խարդախությունների համար։

Բրիտանական Standard պարբերականի հաղորդմամբ՝ անվանի մարզիկը դատապարտվել է Սնանկության մասին օրենքի չորս կետ խախտելու մեղադրանքով։ Նա կարող է ազատազրկվել, քանի որ սնանկ հայտարարվելուց հետո թաքցրել է մի քանի հարյուր հազար ֆունտ գնահատվող իր ակտիվները։ 54-ամյա Բեքերը ֆինանսական ճգնաժամում է հայտնվել 2017 թվականի հունիսին։ Նա փոշիացրել է թենիսի շնորհիվ կուտակած 38 մլն ֆունտ կարողությունը, որի մի մասն ամուսնալուծությունից հետո զիջել է նախկին կնոջը, իսկ մնացածը հատկացրել է իր զավակների ապահովմանը ու ճոխ կյանք վարելուն։

Սնանկ ճանաչվելուց հետո նա իր նախկին կանանց՝ Բարբարայի և Շարլիի միջոցով թաքցրել է Գերմանիայում ունեցած սեփականությունը և տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը։ Բեքերը 360 հազար ֆունտ է փոխանցել իր նախկին կանանց՝ նպատակ ունենալով այլ գործողությունների միջոցով սեփական կարիքների համար ծախսել նշված գումարը։

Դատական ատենակալները Բեքերին արդարացրել են մեղադրանքի 20 այլ կետով, սակայն նրան, միևնույն է, ազատազրկում է սպառնում։ Նախկին թենիսիստը 2012 թվականից բնակվում է Մեծ Բրիտանիայում։ Նա սնանկ է հայտարարվել այն բանից հետո, երբ չի մարել իր դղյակի նորոգման համար վերցված 3 մլն ֆունտ վարկը։ 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա