Logo

Գերմանական ակումբի երկրպագուները գումար են վճարել, որ իրենց նկարները տեղադրվեն տրիբունայում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 25.04.2020ՍՊՈՐՏ
Գերմանական ակումբի երկրպագուները գումար են վճարել որ իրենց նկարները տեղադրվեն տրիբունայում - Գերմանական ակումբի երկրպագուները գումար են վճարել, որ իրենց նկարները տեղադրվեն տրիբունայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:24

-

-

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» երկրպագուներն ակումբին ֆինանսական ծանր իրավիճակում աջակցելու տարբերակ են գտել։

ESPN-ը տեղեկացնում է, որ թիմի երկրպագուները գումար են վճարել, որպեսզի իրենց նկարները տեղադրվեն ակումբային ստադիոնի տրիբունայում։ Նկարները ստվարաթղթից են և ունեն մարմնին համապատասխան հատուկ կտրվածք։

Բանն այն է, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանը շարունակելու դեպքում երկրպագուները խաղերին ստադիոնից հետևելու իրավունք չեն ունենալու կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Այս քայլով երկրպագուները ցանկանում են աջակցել թիմին, որը տոմսերի վաճառք չի իրականացնելու և եկամուտ չի ստանալու դրանից։ Բացի այդ, հանդիպումների ժամանակ նրանք հնարավորություն կունենան տրիբունայում գտնելու իրենք իրենց։

Նշվում է, որ 2000 նկար արդեն տեղադրվել է, իսկ առաջիկայում կտեղադրվի առնվազն 6000-ը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Բունդեսլիգայում համաձայնություն է ձեռք բերվել մրցաշրջանը մայիսի 9-ից շարունակելու վերաբերյալ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա