Logo

Գերմանացի պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:36 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

«Հոֆենհայմի» պաշտպան Դավիդ Ռաումը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ հաղորդում է Bild-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքում ցանկանում են տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող նաև այլ ակումբներ՝ «Լիվերպուլն» ու «Վեսթ Հեմը»։

2021/22 մրցաշրջանում Ռաումը մասնակցել է 35 հանդիպման, որոնցում խփել է 3 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 մլն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա