Logo

Գերմանիա – Իսպանիա. 5 աստղանի հանդիպում՝ երկար դադարից հետո

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 03.09.2020ՍՊՈՐՏ
1599083418 053101 1599083468 noticia normal - Գերմանիա - Իսպանիա. 5 աստղանի հանդիպում՝ երկար դադարից հետո
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League A 1 տուր

03 Սեպտեմբեր 2020 - 22:45

1

Գերմանիա

1

Իսպանիա

1 - 0 - 51`

1 - 1 - 95`

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020/21 խաղարկությունը չէր կարող ավելի լավ մեկնարկել. A լիգայի 4-րդ խմբում այսօր կկայանա Գերմանիա – Իսպանիա հանդիպումը. 5 աստղանի խաղ, որի մասնակիցներն ամենաշատն են դարձել Եվրոպայի չեմպիոն (յուրաքանչյուրը՝ 3 անգամ), 2 տարբեր ֆուտբոլային մշակույթների հավաքականներ, որոնց միջև խաղերն ունեն բավական հետաքրքիր պատմություն, իսկ այժմ երկուսն էլ գտնվում են հեղափոխության փուլում, ինչն առավել հետաքրքիր է դարձնում առաջիկա հանդիպումը:

Դիմակայության պատմությունն ու վերջին 2 պաշտոնական խաղերը

Գերմանիայի ու Իսպանիայի հավաքականներն իրար դեմ հաճախ չեն խաղում, հատկապես՝ վերջին տարիներին: Այս հավաքականներն ավելի շատ հեռակա են մրցակցել վերջին տասնամյակում՝ իրենց ֆուտբոլային զարգացումով ու ակումբային մակարդակում պայքարով:

Ընդհանուր առմամբ՝ այս հավաքականները միմյանց դեմ (ոչ միայն պաշտոնական հանդիպումներում) խաղացել են 23 անգամ, որից 9 դեպքում հաղթել է Գերմանիան, 7 անգամ՝ Իսպանիան, ու ևս 7 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Բայց ամենահիշարժան խաղերը նրանց միջև տեղի են ունեցել ԵՎՐՈ 2008-ին ու ԱԱ 2010-ին:

Ավստրիայում ու Շվեյցարիայում տեղի ունեցած ԵՎՐՈ 2008-ով Իսպանիայի հավաքականը սկսեց իր պատմական ու փառահեղ ուղին: Գերմանիայի հավաքականի մոտ նույնպես վատ ժամանակներ չէին. դա Յոահիմ Լյովի առաջին մեծ մրցաշարն էր հավաքականի ղեկին, թիմն էլ բավական փորձառու էր: Ի վերջո, Իսպանիայի ու Գերմանիայի հավաքականները հասան եզրափակիչ, որտեղ իսպանացիներն իրենց առավելությունը ցույց տվեցին՝ Ֆերնանդո Տորեսի խփած գոլով. դա, գուցե, Իսպանիայի հավաքականի պատմության ամենակարևոր օրերից էր:

Այդ խաղից 2 տարի անց՝ 2010-ին կայացած աշխարհի առաջնությանը ավելի ուժեղացած Իսպանիայի հավաքականի և ավելի ուժեղացած Գերմանիայի հավաքականի ճանապարհները կրկին խաչվեցին, այս անգամ՝ կիսաեզրափակիչում: 2010-ն, առհասարակ, իսպանական ֆուտբոլի հզորությունն իր գագաթնակետին էր հասել՝ թե՛ ակումբային, թե՛ միջազգային մակարդակով. նրանց տիկի-տակայի ու գնդակի վերահսկողության դեմ ոչ ոք հակախաղ չէր կարողանում փնտրել: Գերմանիայի հավաքականը, իր հերթին, բավական լավ ճանապարհ էր անցել ու շատ դրական տպավորություն թողել այդ Մունդիալում՝ դուրս «շպրտելով» Անգլիայի (4-1) ու Արգենտինայի հավաքականներին (4-0):

Կիսաեզրափակիչում կայացած խաղում իսպանացիները առանձնապես շանսեր չտվեցին Լյովի թիմին ու նորից նվազագույն հաշվով տարած հաղթանակով դուրս եկան եզրափակիչ, որտեղ էլ հաղթեցին Հոլանդիային ու նվաճեցին իրենց առաջին Մունդիալը:

Շտուտգարտ. խորհրդանշական քաղաք այս դիմակայության համար

Գերմանիա – Իսպանիա այս հանդիպումը տեղի է ունենալու Շտուտգարտում. այնպես է ստացվել, որ Շտուտգարտը խորհրդանշական քաղաք է թե՛ Իսպանիայի, թե՛ Գերմանիայի համար:

  • Իսպանիայի հավաքականի լեգենդներից մեկը՝ Ռաուլ Գոնսալեսն իր վերջին գոլը «Ֆուրիա Ռոխայի» կազմում խփել է հենց Շտուտգարտում: 2006-ի հունիսի 9-ին՝ Գերմանիայում ընթացքող ԱԱ-ի ժամանակ, Իսպանիան խմբային փուլի 2-րդ տուրում խաղում էր Թունիսի ընտրանու դեմ: Թիմի ավագը՝ Ռաուլը պահեստայինների նստարանին էր նտած: Երկրորդ խաղակեսում, երբ Թունիսը հաղթում էր 1-0 հաշվով, Ռաուլը մտավ խաղադաշտ, 71-րդ րոպեին գոլ խփեց, ինչից հետո Ֆերնանդո Տորեսն էլ դուբլի հեղինակ դարձավ ու Իսպանիան հաղթեց 3-1 հաշվով: Ռաուլն այդ ժամանակ չգիտեր, որ դա իր վերջին գոլն էր հավաքականում (ընդհանուր՝ 44):
  • Շտուտգարտն ավտոարտադրության կենտրոններից է. 1886-ին ոմն Կառլ Բենզ ստեղծում է իր ընկերության առաջին մեքենան. ճիշտ կռահեցիք, դա «Մերսեդես Բենզ» ընկերությունն էր, որի անունով էլ կոչվում է այն մարզադաշտը, որտեղ խաղալու են այսօր Գերմանիան և Իսպանիան: Ի դեպ՝ Շտուտգարտում են արտադրվում նաև մեկ այլ հանրահայտ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաները:

Mercedes Benz Arena Berlin Germany 960x504 - Գերմանիա - Իսպանիա. 5 աստղանի հանդիպում՝ երկար դադարից հետո

  • Բայց այս մարզադաշտի պատմությունն ավելի խորն է. այժմյան «Մերսեդես Բենզ» արենան ժամանակին անվանում էին «նացիզմի մարզադաշտ»: 1932-ին մարզադաշտը կրել է «Ադոլֆ Հիտլեր-Կամպֆբան» անունը, և արդեն պատկերացրեք՝ ինչեր կարող էին տեղի ունենալ այդ տարիներին. բավական է նշել միայն, որ «Շտուտգարտը» լքում ու այդ մարզադաշտում չէին խաղում հրեաներն ու քաղաքական այլ հայացքներ ունեցող ֆուտբոլիստները:
  • Իսպանացիների համար ևս մեկ խորհրդանշական փաստ կա այս մարզադաշտի վերաբերյալ: Իսպանիայի հավաքականի նորեկներից մեկի՝ Միկել Մերինոյի հայրը, որ խաղացել է «Օսասունայում», իր ողջ կարիերայում մեկ գոլ է խփել եվրագավաթներում. ու այդ մեկ գոլը խփել է «Շտուտգարտին»՝ «Մերսեդես Բենզ» արենայում:
  • Պետք է շեշտել նաև, որ Շտուտգարտը հանդիսանում է գերմանացի տաղանդների հայրենիքը. այստեղ են ծնվել Տիմո Վերները, Սերժ Գնաբրին, Սամի Խեդիրան, Հանսի Մյուլերը և Յուրգեն Կլոպը:

Էնրիկեի 2-րդ փուլն ու Լյովի սերնդափոխություն/հեղափոխությունը

Իհարկե՝ հեռվում են մնացել Իսպանիայի այդ ոսկե տարիները, ոսկե սերունդն ու անկրկնելի ֆուտբոլը:

«Իսպանիան շատ է փոխվել. նրանք այժմ չեն գերիշխում խաղերում տիկի-տակայի միջոցով», – Լյով:

Հիմա «Լա Ռոխայի» կազմն ու ֆուտբոլը կոնկրետ դեմք և ինքնություն չունեն. Լուիս Էնրիկեն վերադարձել է երկար դադարից ու սկանդալներից հետո. Չմոռանանք, որ 2019-ի մարտից, երբ Էնրիկեի դստեր մոտ հայտնաբերվեց ծանր հիվանդություն, իսպանացի մասնագետը թողեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը՝ զիջելով այն իր օգնական Ռոբերտ Մորենոյին: Էնրիկեի դուստրը, ցավոք, մահացավ, ինչից շաբաթներ անց Էնրիկեն վերադարձավ իր պաշտոնին, Մորենոն էլ նեղացավ ու հեռացավ՝ մեծ աղմուկ բարձրացնելով:

Հիմա՝ Էնրիկեի վերադարձից հետո իսպանացիների կազմը հանելուկային է բոլորի համար՝ դարպասապահի դիրքից մինչև հարձակում: Նրա ծրագրերը խառնեցին 3 ֆուտբոլիստի անսպասելի բացակայությունները. Մարկո Ասենսիոն չի խաղա ծնկի վնասվածքի պատճառով, իսկ Միկել Օյարսաբալն ու Ադամա Տրաորեն վարակված են կորոնավիրուսով: Փոխարենը՝ իրենց նորամուտը կնշեն «Մանչեսթեր Սիթիի» նոր ձեռք բերումը՝ Ֆերան Տորեսը և «Բարսելոնայի» հրաշամանուկ Անսու Ֆատին:

luisenrique2 recortada 960x547 - Գերմանիա - Իսպանիա. 5 աստղանի հանդիպում՝ երկար դադարից հետո

Լյովը նույնպես նոր դեմքերի համար բացել է «Մանշաֆթի» դռները: Գերմանիայի հավաքականի հեղափոխությունը սկսել է դեռ 2014-ից՝ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո. առաջատարներն աստիճանաբար հեռացան ու հայտնվեցին երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք արդեն հիմա «պատրաստի» աստղեր են:

Լյովն այսօր իր տրամադրության տակ չի ունենա «Բավարիայի» ֆուտբոլիստներին, որոնք արձակուրդում են Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո. միակ բացառությունը կլինի Նիկլաս Զյուլեն՝ մյունխենյան ակումբում քիչ խաղաժամանակ ունենալու պատճառով: Իսպանիայի դեմ խաղալու է նաև Լերոյ Սանեն՝ «Բավարիայի» աստղային ձեռք բերումը, ինչպես նաև շատերի ուշադրության կենտրոնում է լինելու «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը, որի համար եվրոպական գրանդներն իսկական պատերազմ էին սկսել, բայց 21-ամյա ֆուտբոլիստը, կարծես, արդեն պայմանավորվել է «Չելսիի» հետ, որտեղ նա կմիանա հավաքականում իր խաղընկեր Տիմո Վերներին:

Հավանական մեկնարկային կազմեր

Իսպանիայի հավաքական – 4-3-3

Դարպասապահ. Դավիդ դե Խեա

Պաշտպաններ. Էրիկ Գարսիա, Սերխիո Ռամոս, Դանի Կարվախալ, Սերխի Ռեգիլոն

Կիսապաշտպաններ. Սերխի Բուսկետս, Տիագո Ալկանտարա, Ֆաբիան Ռուիս, Դանի Օլմո

Հարձակվողներ. Ռոդրիգո Մորենո, Խերար Մորենո

joachimlow cropped1i80payxgi4o616vrw5s5y8d27jpg - Գերմանիա - Իսպանիա. 5 աստղանի հանդիպում՝ երկար դադարից հետո

Գերմանիայի հավաքական 3-5-2

Դարպասապահ. Կևին Տրապ

Պաշտպաններ. Նիկլաս Զյուլե, Մատիաս Գինտեր, Անտոնիո Ռուդիգեր

Կիսապաշտպաններ. Թիլո Կերեր, Էմրե Ջան, Տոնի Կրոս, Իլկայ Գյունդողան, Ռոբին Գոսենս

Հարձակվողներ. Լերոյ Սանե, Տիմո Վերներ

Նրանցից առաջ ու նրանցից հետո. մարդիկ, որոնց հեռանալով փոխվեց իրենց թիմի պատմությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա