Logo

Գերմանիայի առաջատար համալսարանում հատուկ դաս՝ նվիրված Հովհաննես Գրիգորյանին և Հենրիկ Էդոյանին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.08.2020Հեղինակներ
էդոյան գրիգորյան - Գերմանիայի առաջատար համալսարանում հատուկ դաս՝ նվիրված Հովհաննես Գրիգորյանին և Հենրիկ Էդոյանին

Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանում 2020 թվականի առաջին կիսամյակում դասավանդվել է «1960-70-ական թվականների սովետական պոեզիան» կուրսը (սեմինար), որի շրջանակում ռուս բանաստեղծների կողքին ծրագրում ընդգրված են նաև երկու հայ բանաստեղծ՝ Հովհաննես Գրիգորյան և Հենրիկ Էդոյան։ Կուրսը վարել են դոկտոր, պրոֆեսոր Ռաուլ Էշելմանը և դոցենտ Հասմիկ Խեչիկյանը (բգթ, LMU ասպիրանտ): Յուրաքանչյուր հայ հեղինակին նվիրվել է մեկ դաս։ Մագիստրատուրայի ուսանողները ծանոթացել են հայ հեղինակների ստեղծագործությունների ռուսերեն թարգմանություններին։ Տեքստային վերլուծության են ենթարկվել Հովհաննես Գրիգորյանի «Ռոբինզոն» և Հենրիկ Էդոյանի «Դա կլինի մի ուրիշ անգամ» բանաստեղծությունները:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա