Logo

Գերմանիայի գավաթ. «Լայպցիգը» հաղթեց խոշոր հաշվով և դուրս եկավ եզրափակիչ

00:39 / 03.05.2023Ֆուտբոլ
Լայպցիգ-Ֆրայբուրգ

Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» և դարձավ եզրափակիչի առաջին մասնակիցը։

Գերմանիայի գործող գավաթակրի գոլերը խփեցին գերմանացի պաշտպան Բենյամին Հենրիքսը, կիսապաշտպաններ, իսպանացի Դանի Օլմոն, հունգարացի Դոմինիկ Սոբոսլայը (դուբլ) և ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն:

Եզրափակիչում «Լայպցիգը» կմրցի «Շտուտգարտ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» զույգի հաղթողի հետ: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչում «Լայպցիգը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր «Ֆրայբուրգին»:

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Ֆրայբուրգ» - «Լայպցիգ»՝ 1-5 (տեսանյութ)

Միխայել Գրեգորիչ, 75 - Դանի Օլմո, 13, Բենյամին Հենրիքս, 14, Դոմինիկ Սոբոսլայ, 37, 90+7 (11մ), Քրիստոֆեր Նկունկու, 45+1

Հեռացում՝ Յոշկո Գվարդիոլ, 58 («Լայպցիգ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա