Logo

Գերմանիայի հավաքականը պարտվեց Բելգիային (տեսանյութ)

00:58 / 29.03.2023ՍՊՈՐՏ
Գերմանիա-Բելգիա-2023

Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարն ընդունող երկիր Գերմանիայի հավաքականն ընկերական խաղում մրցեց Բելգիայի թիմի հետ և պարտվեց 2-3 հաշվով:

Քյոլնում կայացած խաղում գերմանացիների կազմում գոլի հեղինակ դարձան Բրեմենի «Վերդերի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը և Մյունխենի «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին:

Հյուրերի գոլերը խփեցին Մադրիդի «Աթլետիկոյի» վինգեր Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն, Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:

Նախորդ անգամ Բելգիայի հավաքականը գերմանացիներին հաղթել էր 69 տարի առաջ։

Ընկերական հանդիպում

Գերմանիա - Բելգիա՝ 2-3 (տեսանյութ)

Նիկլաս Ֆյուլկրուգ, 44 (11մ), Սերժ Գնաբրի, 87 - Յանիկ Կարասկո, 6, Ռոմելու Լուկակու, 9, Կևին Դե Բրույնե, 78

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա