Logo

Ֆուտբոլիստի աններելի անփութություն. Գերմանիայի գավաթում մրցավարը չի արձանագրել հետխաղյա 11մ-ից խփված գնդակը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:36 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում «Քյոլնի» ֆուտբոլիստի անզգույշ շարժումը հանգեցրել է Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում նրա թիմի պարտությանը «Համբուրգից»։

«Քյոլնի» 5-րդ և որոշիչ հարվածն իրացրած Ֆլորիան Կայնցն աններելի անփութություն է թույլ տվել։ Նրան հաջողվել է գրավել դարպասը, սակայն մրցավարը չեղարկել է գոլը՝ համարելով, որ Կայնցը 11-մետրանոցն իրացրել է «երկրորդ հպումով»։ Նա նկատել է, որ ֆուտբոլիստը հարվածն իրացրել է աջ ոտքով, բայց գնդակը հպվել է նաև նրա ձախ վերջույթին։ Մրցավարը դա համարել է կանոնների խախտում և գոլը չի արձանագրել։

Այդ պահին «Քյոլնն» արդյունավետ էր իրացրել 4 հարվածներից 3-ը։ Այդպիսով՝ մրցակցի դաշտում հանդես եկած «Համբուրգը» հարվածաշարում հաղթել է 4։3 հաշվով և անցել է հաջորդ փուլ։

Հարկ է նշել, որ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում նույնպես գործում է մեկ հպումով հարվածի կանոնը։

Խաղի հիմնական ժամանակում դարպասի գրավում չէր արձանագրվել, իսկ լրացուցիչում՝ կողմերը 1-ական գոլ էին փոխանակել։ Ընդ որում՝ հաշվի հավասարությունը վերականգնել էր հենց «Քյոլնը»։

Հետխաղյա 11-մետրանոցների տեսագրությունը՝ այստեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա