Logo

Ջերարդն ասել է՝ ով էր «Լիվերպուլում» իր ամենաուժեղ թիմակիցը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:41 / 15.04.2022ՍՊՈՐՏ
null

Սթիվեն Ջերարդն ասել է՝ ում է համարում «Լիվերպուլում» ելույթ ունենալու տարիներին իր ամենաուժեղ թիմակիցը։

Ընտրություն կատարելով Ֆերնանդո Տորեսի ու Լուիս Սուարեսի միջև՝ «կարմիրների» նախկին ավագը նշել է ուրուգվայցուն։

«Ինձ մշտապես այդ հարցը տալիս են։ Երկուսն էլ ֆենոմեն են, բայց ես ընտրում եմ Սուարեսին, քանի որ նա ուներ ամեն ինչ։ Ես խաղացել եմ թոփ ֆուտբոլիստների հետ. Խաբի Ալոնսո, Խավիեր Մասկերանո, Ֆերնանդո Տորես, բայց Սուարեսը մրցակցությունից դուրս է։

Կարևոր չէ՝ ում դեմ ես խաղում. նրա հետ միշտ կար զգացողություն, որ նա քեզ համար յուրաքանչյուր խաղ կհաղթի»,- ասել է Ջերարդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա