Logo

Գևորգ Ղազարյանը՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:08 / 08.06.2022Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
Գևորգ Ղազարյան-Արարատ-Արմենիա

Գևորգ Ղազարյանն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել:

Ավելի վաղ Երևանի «Փյունիկը» հայտարարել էր Ղազարյանի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիրը խզելու մասին:

Գևորգ Ղազարյանը, բացի «Փյունիկից», մարզական կարիերայի ընթացքում խաղացել է նաև Դոնեցկի «Մետալուրգում», Կարագանդայի «Շախտյորում», հունական «Օլիմպիակոսում», «Կեռկիռայում», «Լամիայում», պորտուգալական «Մարիտիմուում», «Շավեշում», կիպրական ԱԷԼ-ում և Երևանի «Ուրարտուում»:

Ղազարյանը Հայաստանի յոթակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր: 1-ական անգամ դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող և Հունաստանի չեմպիոն:

Գևորգ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 78 խաղ և հեղինակել 14 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա