Logo

Գևորգ Սարգսյանը գոլ է խփել «Վելեսի» կազմում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:59 / 16.05.2022ՍՊՈՐՏ
Գևորգ Սարգսյան

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) նախավերջին՝ 37-րդ տուրում «Վելեսը» Մոսկվայում մրցել է Կալինինգրադի «Բալթիկայի» հետ: 30-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է «Վելեսի» հայ հարձակվող Գևորգ Սարգսյանը՝ գեղեցիկ եզրափակելով խորքից կատարված փոխանցումը: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով: 

  • Գևորգ Սարգսյանի գոլը


«Վելեսի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Գալոյանը, իսկ Սարգսյանը փոխարինվել է 90-րդ րոպեին: «Բալթիկայի» կազմում էլ 80-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել հայ հարձակվող Իշխան Գելոյանը:Վերջին տուրից առաջ «Բալթիկան» 58 միավորով 6-րդն է, իսկ «Վելեսը» 48 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա