Logo

Գևորգ Օհանյանի շքեղ գոլը «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.02.2020Հայկական ֆուտբոլ
Gandzasar vs NOAH 26 - Գևորգ Օհանյանի շքեղ գոլը «Նյու Յորք Սիթիի» դեմ խաղում (տեսանյութ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:39

-

-

«Գանձասար-Կապանի» նախկին կիսապաշտպան Գևորգ Օհանյանը, որը մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ներկայումս փորձաշրջան է անցնում ամերիկյան «Օրինջ Քաունթի» ակումբում:

28-ամյա ֆուտբոլիստն այդ թիմի կազմում արդեն անցկացրել է 2 ընկերական հանդիպում: Նա փետրվարի 4-ին մասնակցել է ՄԼՍ-ի 2019 թվականի առաջնության Արևելյան կոնֆերենցիայի հաղթող «Նյու Յորք Սիթիի» դեմ ընկերական մրցավեճի երկրորդ խաղակեսին:

«Օրինջ Քաունթին» այդ խաղում պարտություն է կրել 1-2 հաշվով: Օհանյանը դարձել է տպավորիչ գոլի հեղինակ՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը: «Նյու Յորք Սիթիի» կազմում հանդիպմանը մասնակցել է «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբեր Արաուխոն, որը ՄԼՍ-ի նախորդ առաջնությունում խաղադաշտ է դուրս եկել 23 անգամ ու իր ակտիվում գրանցել խփած 15 գոլ:

«Օրինջ Քաունթին» հանդես է գալիս MLS-ից մեկ մակարդակ ցածր մրցաշարում՝ USL-ում, որտեղ ելույթ է ունենում Արևմտյան կոնֆերենցիայում: Թիմն այնտեղ 2019 թվականի առաջնությունում 18 թիմի պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, մասնակցել փլեյ-օֆֆի, սակայն պարտվել քառորդ եզրափակիչում: «Օրինջ Քաունթին» նոր մրցաշրջանը նույնպես կանցկացնի USL-ում:

Հավելենք, որ Օհանյանը Հայաստանում պաշտպանել է «Ուրարտուի», «Արարատի», «Ալաշկերտի» և «Գանձասար-Կապանի» մարզական պատիվը: Նրա վերջին աշխատավայրը հենց կապանյան թիմն էր, որի կազմում Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 մրցավեճ (10-ը՝ մեկնարկային կազմում) ու դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ:

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա