Logo

Գեղեցկության 10+ գաղտնիք հայտնիներից, որոնք կարմիր գորգերի վրա նման են աստվածուհիների 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:11 / 18.05.2022Լրահոս
գեղեցկության գաղտնիքներ

Հայտնիներն անթերի տեսք ունեն կարմիր գորգերի և պոդիումների վրա: Տպավորություն է ստեղծվում, թե նրանց գեղեցկության գրավականն ամենազոր կոսմետիկան է, որը ոչ բոլորին է հասանելի։ Իրականում, սակայն,  շատ դերասաններ և մոդելներ իրենց անձնական խնամքի համար օգտագործում են պարզ միջոցներ՝ ձիթապտղի յուղ կամ մայոնեզ: 

VNews.am-ը պարզել է աստղային տիկնանց գեղեցկության գաղտնիքները և ևս մեկ անգամ համոզվել, որ ամեն ինչ շատ պարզ է։

Բլեյք Լայվլին գտել է մազերի խնամքի կատարյալ միջոց

Շքեղ մազերի փունջը կարելի է համարել Բլեյքի այցեքարտը։ Գանգուրների գեղեցկության գաղտնիքը, ըստ դերասանուհու, աղի ջրի մեջ է։ 

«Ես նկատեցի, որ երբ աշխատում եմ Կալիֆորնիայում, մազերս ավելի լավ տեսք ունեն, քան երբ տանն եմ՝ Նյու Յորքում: Դրա համար էլ ես ինձ հետ բերում եմ ծովի ջուր և օգտագործում մազերս լվալիս»,- պատմել է Լայվլին:

Բլեյք Լայվլի
Բլեյքը նաև հետևում է մոր օրինակին և պատրաստում մայոնեզի դիմակ։ Նա լվանալուց առաջ այն քսում է մազերի ծայրերին՝ խուսափելու չորությունից, որը կարող է առաջանալ շամպուն գործածելուց հետո:

Դակոտա Ջոնսոնը գիտի արտահայտիչ հայացքի գաղտնիքը

Դակոտա Ջոնսոն

Աստղը խոստովանել է, որ իր աչքերի փայլի գաղտնիքը խոնավեցնող կաթիլների մեջ է, որոնք նա պարբերաբար օգտագործում է։ Ինչ վերաբերում է խիտ թարթիչներին, ապա Դակոտան գեղեցկության դաս է անցել, որը նրան տվել է հայտնի տատիկը՝ Թիպի Հեդրենը։ Նա սովորեցրել է թոռանը, թե ինչպես վարվել սևաներկի հետ:

«Եթե հայելին ցածր պահեք և նայեք նրան վերևից, կարող եք ներկել թարթիչները հենց հիմքից մինչև ծայրերը», -  տատիկի խորհուրդները բացահայտել  է Դակոտան:

Ջիջի Հադիդը ճիշտ չէ համարում հաճախակի գլուխ լվանալը

Джиджи Хадид возмущена тем, как в сети комментируют ее беременность

Մոդելը կարծում է, որ ոչինչ այնպես չի չորացնում մազերը, ինչպես շատ հաճախակի հիգիենայի ընթացակարգը։ Հետևաբար, եթե նա հնարավորություն ունի մի քանի օր հեռու անցկացնել տեսախցիկից, իր գանգուրներին մի փոքր հանգիստ է տալիս։ Նման օրերին նա նախընտրում է մազերը շամպունով լվանալու փոխարեն դրանք պարզապես ողողել ջրով, իսկ հետո վարսահարդարիչով չորացնել։

Ջիջին գիտի նաև բշտիկների դեմ պայքարի արդյունավետ միջոց։ Քնելուց առաջ նա ատամի մածուկ է քսում. այն դնում է թղթե անձեռոցիկի վրա, սեղմում բշտիկին և կտրում ավելորդ եզրերը։ Անձեռոցիկը դեմքին չորանում է, ուստի լավ է պահպանում խոնավությունը։ Առավոտյան Ջիջին խոնավ սրբիչ է դնում դեմքին և հեռացնում թղթի կտորները։ Այդ գաղտնիքը նա իմացել է մորից։

Անյա Թեյլոր-Ջոյը դեմքը խնամելու համար տաք սրբիչ է գործածում

Անյա Թեյլոր-Ջոյ

Որպեսզի մաշկն առողջ տեսք ունենա, Անյան ամեն օրվա վերջում տաք սրբիչ է դնում դեմքին։ 

«Ես թրջում եմ սրբիչը վարդաջրի մեջ և մի փոքր տաքացնում միկրոալիքային վառարանում, հետո մի քանի րոպե դնում դեմքիս»,- ասել է դերասանուհին։

Բացի այդ, մայրն Անյային սովորեցրել է ձիթապտղի յուղ օգտագործել բժշկական նպատակներով։ 

«Եթե վնասվել եք, անմիջապես քսեք այդ յուղը կապտած հատվածին, և կապտուկ չի լինի»,- ասել է նա:

Բարբարա Պալվինը պահպանում է մաշկի գեղեցկությունը սառույցով և կաթով

Բարբարա Պալվին

Victoria's Secret-ի «հրեշտակը» պատմում է իր անթերի մաշկի գաղտնիքների մասին: Ամեն առավոտը նա սկսում է դեմքին սառույցի խորանարդ քսելով։ Մոդելը նաև ամեն օր մեկ բաժակ կաթ է խմում։

«Սա հունգարական գեղեցկության գաղտնիք է, որն ինձ հայտնել է իմ մեծ տատիկը: Կաթի կանոնավոր օգտագործումը մաշկը գեղեցկացնում է։ Մանկուց ես այն խմում եմ ամեն օր»,- ասել է Բարբարան։

Էմմա Սթոունը չի օգտագործում կոսմետիկա

Էմմա Սթոուն

Էմմա Սթոունը համակարծիք է իր գործընկեր Անյա Թեյլոր-Ջոյի հետ ձիթապտղի յուղի հրաշագործ հատկությունների առումով։ Միայն թե՝ նա այն օգտագործում է ոչ որպես կապտուկների դեմ միջոց:

Դերասանուհին ալերգիա ունի դեմքի խնամքի համար նախատեսված կոսմետիկայի բաղադրիչներից, ուստի ամենօրյա պրոցեդուրաների ժամանակ խուսափում է դրանցից։ Փոխարենն Էմման իր մաշկին քսում է ձիթապտղի յուղ: Նա դիմահարդարումը հեռացնում է բացառապես կոկոսի յուղով։

Մարգո Ռոբին դեղատնային քսուքը նախընտրում է թանկարժեք կոսմետիկայից

Մարգո Ռոբի

Մարգոն չի հանդուրժում շուրթերի բալզամ և հիգիենիկ շրթներկ։ Նա կարծում է, որ այդ ապրանքներն արտադրողներն ավելացնում են կասկածելի բաղադրիչներ, որոնք չորացնում են մաշկը։ Այդպիսով՝ նրանք ստիպում են կանանց գնել խոնավեցնող բալզամներ և շրթներկեր։

Շուրթերի խնամքի համար Ռոբին օգտագործում է դեղատնային քսուք՝ նախատեսված նորածինների համար:

Քենդալ Ջեները գիտի դեմքի հրաշագործ դիմակի բաղադրատոմսը

Քենդալ Ջեներ

Քենդալ Ջեները երբեք չի թաքցրել, որ ունի խնդրահարույց մաշկ, որը հակված է բշտիկների։ Ուստի նրա նպատակը դրանց առաջացումը կանխելն է։ Օրինակ՝ նա լվացվում է օրական առնվազն 3 անգամ։

Մոդելը չի սկսում առավոտյան ընթացակարգերը գովազդվող ապրանքների օգտագործմամբ: Նախ՝ նա խառնում է բնական բաղադրիչները տնական դիմակի համար՝ փափկած ավոկադո, վարսակի ալյուր, մեղր և մի քանի կաթիլ նարդոսի յուղ: Աղջիկն այդ խառնուրդը քսում է դեմքին։

Էմիլիա Քլարկն օգտագործում է թեյի գդալներ՝ ոչ ուղիղ նշանակությամբ

Էմիլիա Քլարկ

Առավոտյան այտուցներից ազատվելու համար «Գահերի խաղը» սերիալի աստղը սառը թեյի գդալներ է դնում կոպերին։ Էմիլիան հայտնել է գաղտնիքը. 
«Կան բազում խելահեղ բյութի-լայֆհաքներ, որոնք իսկապես աշխատում են: Երբ ինձ ասացին, որ փորձեմ գդալով հնարքը, ես ասացի՝ «Կներեք, ի՞նչ»: Բայց դա իսկապես օգնեց վերացնել այտուցը»:

Ի դեպ, դերասանուհին հպարտանում է իր լայն հոնքերով, թեև մանկության տարիներին նրան հաճախ են ծաղրել այդ պատճառով։ Էմիլիայի մայրը դստերը խորհուրդ է տվել չհանել դրանք և սովորեցրել է քնելուց առաջ հոնքերը վազելինով յուղել։

Եվա Լոնգորիան դիմահարդարումը հեռացնում է մանկական յուղով

Եվա Լոնգորիա

Եվան խոստովանել է, որ դիմահարդարումը հեռացնելու համար օգտագործում է մանկական յուղ։ Նա խնամքի համար ավելի լավ տարբերակ է համարում բյուջետային արտադրանքը, որը չի վնասում երեխայի մաշկը, քան ցանկացած թանկարժեք կոսմետիկա։

Նաև Եվան տանից դուրս չի գալիս, մինչև դեմքին արևապաշտպան քսուք չքսի։ 

«Այս միջոցը լավացնում է իմ մաշկը։ Ես ամեն օր օգտագործում եմ արևապաշտպան քսուք, քանի որ նույնիսկ մեքենա վարելով կարող ես արևի ճառագայթներ որսալ»,- ասել է նա։

Միրանդա Քերը պատրաստ է օրերով պահել դիմակը մազերին

900+ Miranda Kerr ideas | miranda kerr, miranda kerr style, miranda

Երբեմն մոդելը 2 օր չի լվանում կոկոսի յուղը մազերից։ Նա այդպես է խնամում իր մազերը։ Միրանդան նաև կարծում է, որ գանգուրները փայլուն են դառնում սառը ջրով ողողելուց, և դա բարենպաստ ազդեցություն է ունենում գլխամաշկի վրա։

Ինչ վերաբերում է դեմքի խնամքին, ապա Միրանդան չինական գուաշա մերսման տեսակի մեծ սիրահար է: Նրա գեղեցկության գործիքների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում վարդագույն քվարցից մերսիչը: Նա ամեն առավոտ դրանցով մերսում է դեմքը՝ այտուցներից ազատվելու համար:

Կիրա Նայթլին չոր մաշկի համար կատարյալ միջոց է գտել

Կիրա Նայթլի

Դերասանուհին խոստովանել է, որ դեմքի հատուկ խնամք չի օգտագործում. «Փորձում եմ հնարավորության դեպքում մաշկս հանգիստ թողնել։ Նկարահանման հրապարակում նրա վրա արդեն քսված է ամենն, ինչ հնարավոր է»։

Միակ բանը, որ օգտագործում է Կիրան, խոնավեցնող միջոցի և մասուրի յուղի խառնուրդն է։ Ըստ աստղի՝ այդ յուղն իսկական փրկություն է դարձել իր չոր մաշկի համար։ Նա միշտ իր մոտ պահում է մի շիշ մասուրի յուղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա