Logo

Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:23 / 03.04.2022Ըմբշամարտ
null

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար պայքարում Գևորգ Ղարիբյանը գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Էրիկ Տորբայի հետ: 

Հայ ըմբիշը հաղթեց 5:1 հաշվով և արժանացավ բրոնզե մեդալի:

Մինչ այդ Ղարիբյանը հաղթել էր գերմանացի Աբդոլմոհամադ Մոհամադին (7:0), Պրիդոն Աբուլաձեին (3:2): Կիսաեզրափակիչում 27-ամյա ըմբիշը զիջել էր  Բուլղարիայի ներկայացուցիչ Էդմոն Նազարյանին (1:10):

Նշենք նաև, որ VBET-ը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա