Logo

Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը պարտվեցին կիսաեզրափակիչում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:02 / 02.04.2022Ըմբշամարտ
null

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գևորգ Ղարիբյանը գոտեմարտեց Բուլղարիայի ներկայացուցիչ Էդմոն Նազարյանի հետ: 

Հայ ըմբիշը պարտվեց 1:10 հաշվով և պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար:

Նշենք, որ Էդմոն Նազարյանը կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:

Մինչ այդ Ղարիբյանը հաղթել էր գերմանացի Աբդոլմոհամադ Մոհամադին (7:0) և Պրիդոն Աբուլաձեին (3:2):

67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում էլ Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Իստվան Վանցայի հետ: 

Մեր ըմբիշը լարված պայքարում զիջեց 2:4 հաշվով և նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ VBET-ը ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորն է:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա