Logo

Գիլերմո Դել Տորոն ասել է, թե Սթիվեն Քինգի որ գիրքն է ցանկանում էկրանավորել

Հեղինակ
tigran5
00:00 / 09.12.2021ՍՊՈՐՏ
Գիլերմո Դել Տորո

Մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոն եղել է Սթիվեն Քինգի փոդքասթի հյուրն ու պատմել, թե հայտնի գրողի որ գործը կցանկանար էկրանավորել:

Դել Տորոն ասում է, որ կցանկանար զբաղվել «The Pet Sematary»-ի էկրանավորմամբ, որն առաջին անգամ լույս է տեսել 1983 թվականին:

«Կա մի վեպ, որն էկրանավորելու համար ես անգամ կսպանեի: Գիտեմ, որ այն երկու տարբերակ արդեն ունի, բայց դեռ կարծում եմ, որ կարող եմ սուզվել այս խելագար տիեզերքի մեջ և ինչ-որ բան անել: Դա Pet Sematary-ն է»,- խոստովանել է ռեժիսորը: Գիլերմո դել Տորոն հավելել է, որ այս ստեղծագործությունը գրավում է իրեն իր վերջին տողերով և սյուժեով, որն իրեն վախեցրել է նույնիսկ երիտասարդության տարիներին:

Կինոռեժիսորը նշել է նաև գրքում իր սիրելի տեսարանը. Դել Տորոն շատ տպավորված էր այն դրվագով, որտեղ գլխավոր հերոս Լուիսը բացում է իր երիտասարդ որդու՝ Գեյջի դագաղը:

«Մի վայրկյան նրան թվում է, թե գլուխն անհետացել է, և միայն այն պատճառով, որ նրա դեմքին սև, գերեզմանային սնկեր են աճել»,- նշել է ռեժիսորը՝ հավելելով, որ նման մանրամասները դեռ երկար են մնացել իր հիշողության մեջ:

Գիլերմո դել Տորոն ասել է, որ եթե զբաղվի Pet Sematary-ի էկրանավորմամբ, անպայման հսկայական գումար կծախսի Գեյջի աչքերից փայլը հեռացնելու և դրանց թախծոտ տեսք հաղորդելու համար:

Իսկ թե երբ ռեժիսորը կզբաղվի Սթիվեն Քինգի այս ստեղծագործության էկրանավորմամբ, դեռևս չի հաղորդվում:

Pet Sematary-ի վրա հիմնված առաջին ֆիլմը նկարահանել է Մերի Լամբերտը՝ 1989 թվականին: 1992 թվականին դուրս եկավ երկրորդ մասը: Լամբերտի աշխատանքը համեմատաբար ջերմ ընդունվեց: Օրինակ IMDb-ում այն գնահատել են 6,6 միավոր տասը միավորից:

Ավելի քան 20 տարի անց ռեժիսորներ Դենիս Ուիդմայերը և Քևին Կոլշը ներկայացրել են հայտնի վեպի իրենց տարբերակը: Նրանք մասնակիորեն շեղվեցին բնօրինակից և, ինչպես պարզվեց՝ ապարդյուն: Նրանց «Pet Sematary»-ն ընդունվել է ոչ միանշանակ: Իսկ IMDb-ում ֆիլմին տրվել է ընդամենը 5,7 միավոր՝ տասից:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա