Logo

«Բավարիան» քառամյա պայմանագիր է առաջարկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:34 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Մատիաս Գինտեր

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կենտրոնական պաշտպան Մատիաս Գինտերը հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» տրանսֆերային թիրախում՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Մյունխենյան ակումբը մտադիր է ամռանը պայմանագիր կնքել Գերմանիայի հավաքականի պաշտպանի հետ, որը կդառնա ազատ գործակալ։ «Բավարիան» խաղացողին առաջարկել է 4 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ Մյունխենգլադբախի ակումբը հայտարարել էր, որ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չի երկարաձգվի: Այս մրցաշրջանում գերմանացին Բունդեսլիգայում անցկացրել է 17 հանդիպում։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա