Logo

Գինտերը «Բորուսիան» փոխում է «Բորուսիայով»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 04.07.2017ՍՊՈՐՏ
Matthias 696x522 - Գինտերը «Բորուսիան» փոխում է «Բորուսիայով»

Գերմանիայի հավաքականի պաշտպան, Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության նորաթուխ հաղթող Մատիաս Գինտերը փոխել է ակումբային գրանցումը: Երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխել է Մյոնխենգլադբախի «Բորուսիա», այդ մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Գինտերը պաշտոնապես կներկայացվի նոր ակումբում այսօր երեկոյան: Պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականը: Ֆուտբոլիստի հետ բաժանման մասին հայտնել է նաև Դորմունդի «Բորուսիայի» թվիթերյան էջը:

 

Ինչպես հաղորդում է Kicker պարբերականը, Մյոնխենգլադբախի «Բորուսիան» իր նորեկի համար կվճարի 17 միլիոն եվրո: Եվս 3 միլիոն դորտմունդցիները կստանան բոնուսների տեսքով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա