Logo

Գինտերը կարիերան կշարունակի «Ֆրայբուրգում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:00 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատիաս Գինտերը կարիերան կշարունակի «Ֆրայբուրգում»՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել «Ֆրայբուրգի» հետ և հաջորդ մրցաշրջանից ելույթ կունենա «28» համարի ներքո։

«Ես ցանկանում էի կարիերայումս ինչ-որ յուրահատուկ բան անել, իսկ հարազատ ակումբ վերադառնալուց ավելի յուրահատուկ բան չկա։ Թիմը մեծ ներուժ ունի, և այստեղ վերադառնալն իսկական հաջողություն է»,- ասել է Գինտերը։

Գինտերը կարիերայի առաջին քայլերն արել է «Ֆրայբուրգում»։ 28-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիա» էր տեղափոխվել 2017 թվականին Դորտմունդի «Բորուսիայից»։

Գերմանիայի հավաքականի կազմում Գինտերը 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա