Logo

Ժիրու. «Արտասվեցի, երբ Ռոբերտո Բաջոն վրիպեց 11-մետրանոցից»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:46 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է իտալական ֆուտբոլի իր կուռքերի մասին։

«Երբ ես 20 տարեկան էի, մազերս երկարացնում էի։ Ցանկանում էի Ֆաբիո Կանավարոյի կամ Ալեսանդրո Նեստայի տեսքն ունենալ։ Ես արտաստվեցի, երբ Ռոբերտո Բաջոն 1994 թվականին վրիպեց 11-մետրանոց հարվածը, իսկ 2006 թվականին, իհարկե, երկրպագում էի Ֆրանսիային։

Ես միշտ երազում էի Անգլիայում խաղալու մասին, բայց Իտալիայում ինձ «Միլանն» էր դուր գալիս։ Անդրեյ Շևչենկոն իմ սիրելի հարձակվողն էր։

Ես նաև Մարկո վան Բաստենի մասնակցությամբ շատ տեսանյութեր եմ դիտել։ Շատ լավ եմ հիշում 2005 թվականին «Լիվերպուլի» դեմ կայացած եզրափակիչը։ Ցավալի էր. «Միլանը» 3-0 հաշվով հաղթում էր, հետո Շևան չիրացրեց որոշիչը 11-մետրանոցը։ Իսկ 2007 թվականին «Միլանը» հաղթեց։ Հիանալի ակումբ է»,- Ժիրուի խոսքն է հաղորդում L'Equipe-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա