Logo

Մութ երկնքի կարևորությունն ու գեղեցկությունը՝ Յան Շայվի օբյեկտիվում

Հեղինակ
Ելենա Մարգարյան
15:51 / 27.04.2022Արվեստանոց
Գիշերային զարդարանքներ

Յան Շայվն օգտագործում է լուսանկարչությունը՝  ներկայացնելու մութ երկնքի կարևորությունն ու գեղեցկությունը՝  համագործակցելով Dark-Sky միջազգային ասոցիացիայի հետ՝ լուսային աղտոտվածության կանխարգելման նպատակով: Նա ներկայացնում է ֆոտոշարք՝ բնության ու գիշերային երկնքի գեղեցիկ համադրմամբ:

Յան Շայվ 6

Organ Pipe Cactus ազգային հուշարձան, Արիզոնա

Այս պատկերը հավաքվել է՝ օգտագործելով թվային մշակման մի տեխնիկա, որը հայտնի է որպես պատկերների կուտակող կամ հավաքագրող. այն ինքնաթիռները կադրերից հեռու պահելու մարտահրավեր է:

 

Յան Շայվ 4

«Այս նկարի միջոցով ես կարողացա տալ մինչև աստղեր հասնող հսկա ծառի գաղափարը: Սա հրաշալի հնարավորություն էր ինձ համար խորանալ այն մտքի շուրջ, թե ինչպես ներառել աստղազարդ երկինքն իմ պատկերների մեջ»,- նշել է հեղինակը:

 

Յան Շայվ 2

Յուտա նահանգի Սիոն ազգային պարկի Checkerboard Mesa-ի մոտակայքում լապտեր ունեցող մի տղա հիանում է գիշերային երկնքով, իսկ ահա ժայռերի գոյացման վերևում տեսանելի է «Ծիր Կաթինը»:

 

Յան Շայվ 1

Նկարում Ռասկին Հարթլին է՝ Dark-Sky միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրենը, որը ձեռքում երկու լամպ է պահում: Նկարի միջոցով դիտողներին հաղորդվում է տեղեկություն լուսային աղտոտվածության մասին՝ հետևյալ մեկնաբանմամբ. «Դեպի կապույտ երանգի տանող լույսերն ավելի վնասակար են գիշերային երկնքի պահպանման համար, քան կրակի լույսի պես տաք գույները, քանզի դրանք օգնում են պահպանել գիշերային երկինքը՝ քիչ ազդեցություն թողնելով լուսային աղտոտվածության վրա»:

 

Յան Շայվ

Նկարում գիշեր  է՝ առանց լուսնի, իսկ մութ երկնքի կախարդական տեսարանը զարդարում է C/2020 F3 (NEOWISE) գիսաստղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա