Logo

Գիտնականները պարզել են, թե ով էր Ամենհոտեպ I փարավոնը, որն ապրել է երեք հազար տարի առաջ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 30.12.2021ՍՊՈՐՏ
Ամենհոտեպ I փարավոն

Կահիրեի համալսարանի մասնագետները, օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիան, կարողացել են պարզել, թե ինչպիսի տեսք է ունեցել Ամենհոտեպ I փարավոնը, որն ապրել է մոտ երեք հազար տարի առաջ. հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի տվյալներով՝ մումիայով սարկոֆագ է հայտնաբերվել՝ 19-րդ դարի: Ընդ որում, եգիպտագետները չեն համարձակվել բացել այն: Նմուշն այնքան լավ է պահպանված, որ գիտնականները չեն ցանկացել խախտել դրա ամբողջականությունը:

Այժմ CT-ի օգնությամբ հետազոտողները կարողացել են ստեղծել վիրակապի տակ թաքնված մարդու եռաչափ մոդելներ և պարզել, թե ինչպիսին է նա:

«Վիրտուալ հեռացնելով դիմակն ու վիրակապը մումիայից՝ մենք մանրամասն զննեցինք մարմինը», – մեկնաբանել է Կահիրեի համալսարանի ռադիոլոգիայի պրոֆեսոր Սահար Սալիմը: «Ամենհոտեպ I-ը մոտ 35 տարեկան էր, երբ մահացել է, նրա հասակը մոտ 170 սանտիմետր էր: Նա նաև թլպատված էր և լավ ատամներ ուներ»:

Capture 1 - Գիտնականները պարզել են, թե ով էր Ամենհոտեպ I փարավոնը, որն ապրել է երեք հազար տարի առաջ

տֆւի 960x519 - Գիտնականները պարզել են, թե ով էր Ամենհոտեպ I փարավոնը, որն ապրել է երեք հազար տարի առաջ

Փարավոնի մարմնի վրա փորձագետները հայտնաբերել են 30 ամուլետներ և եզակի ոսկե գոտի՝ նույն մետաղից ուլունքներով: Նրանք կարծում են, որ Ամենհոտեպ I-ը նման էր իր հորը. նա նաև ուներ նեղ քիթ և կզակ, գանգուր մազեր և մի փոքր դուրս ցցված վերին ատամներ: Մումիֆիկատորները նաև չեն հեռացրել ուղեղն ու սիրտը:

Թե ինչից է մահացել տիրակալը, անհայտ է մնում:

«Մենք չկարողացանք հայտնաբերել հիվանդության հետևանքով առաջացած վերքեր կամ այլ պաթոլոգիաներ՝ պարզելու մահվան պատճառը: Միակ բանը, որ մենք հայտնաբերեցինք, բազմաթիվ հետմահու վնասվածքներ են: Դրանք, հավանաբար, հասցվել են գերեզմանի կողոպտիչների կողմից նրա առաջին թաղումից հետո», – ավելացրել է Սալիմը:

Փարավոնի աճյունը վերաթաղվել է նրա մահից դարեր անց: Դա արել են XXI դինաստիայի քահանայապետերը: Ուսումնասիրելով հնագույն հիերոգլիֆները՝ գիտնականները պարզել են, որ այն ժամանակ քահանաները հաճախ վերականգնում և թաղում էին նախկին դինաստիաների մումիաները՝ գողերի արշավանքներից հետո դրանք պահպանելու համար:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա