Logo

Գիորգի Չիաբրիաշվիլի. «Արարատ-Արմենիան» շատ ավելի ուժեղ է, քան փլեյ-օֆֆի հնարավոր մրցակիցները»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 05.08.2019Հայկական ֆուտբոլ
Saburtalo coach - Գիորգի Չիաբրիաշվիլի. «Արարատ-Արմենիան» շատ ավելի ուժեղ է, քան փլեյ-օֆֆի հնարավոր մրցակիցները»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորում

06 Օգոստոս 2019 - 19:00

1

ՖԱ Արարատ-Արմենիա

2

ՖԱ Սաբուրթալո Թբիլիսի

1 - 0 Անտոն Կոբյալկո - 31`

1 - 1 Սանդրո Ալտունաշվիլի - 72`

1 - 2 Լևան Կենիա - 76`

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի «Արարատ-Արմենիա» – «Սաբուրթալո» խաղին ընդառաջ վրացական թիմի գլխավոր մարզիչ Գիորգի Չիաբրիաշվիլին պատասխանեց լրագրողների հարցերին:

«Արարատ-Արմենիան» լավ ակումբ է, ունեն լավ լեգեոներներ, նրանք իրենց ուրույն խաղաոճն ունեն: Մեր առաջնահերթությունը լինելու է մեր խաղը խաղալը, բացի այդ մենք ավելի փորձառու ու խաղակցված թիմ ենք, փորձելու ենք այս ամենն օգտագործել առավելության հասնելու համար:

Վագներ Գոնսալվեսը դեռ պետք է բուժզննում անցնի ու դեռ պարզ չէ՝ արդյո՞ք կկարողանա հանդես գալ պատասխան խաղում, թե ոչ: Ինչ վերաբերում է մյուս ֆուտբոլիստներին, ապա բոլորը պատրաստ են խաղին:

Մեզ համար լավ է միաժամանակ նաև տնային առաջնությունում խաղալը, քանի որ դա թիմին պատրաստում է նաև եվրոպական խաղերին: Բացի այդ դա նաև մեծ փորձ է մեզ համար, ուստի սա կարելի մեր առավելությունը համարել:

Ինչպես բոլոր խաղերում, վաղվա խաղում ևս մեր նպատակը հաղթանակն է:

Լավ կլիներ, որ մինչև Եվրոպա լիգայի խաղերի ավարտը մեր ֆուտբոլիստը [Լաշա Շինդագորիձե] թիմի հետ մնար, բայց, անշուշտ, մենք ունենք փոխարինողներ:

Ես գոհ եմ իմ խաղացողներից, նրանք կարող են խաղալ տարբեր մարտավարություններով, բացի այդ մենք կարող ենք փոխել մարտավարությունը նաև խաղի ժամանակ, դա մեզ համար խնդիր չէ:

Կարծում եմ՝ երկրպագուներ կլինեն, որովհետև Հայաստանն ու Վրաստանը լավ հարաբերությունների մեջ են, գիտեմ, որ շատ երկրպագուներ նման ցանկություն ունեին:

Երկու դարպասապահներն էլ լավ վիճակում են: Ես այսօր չեմ կարող ասել, թե դարպասապահներից ով է լինելու մեկնարկային կազմում, վաղը այդ մասին որոշումներ կկայացնենք:

Այս պահին չեմ ցանկանում խոսել հաջորդ փուլի մասին, մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա, առջևում դեռ Թբիլիսիի խաղն էլ կա, որից հետո եթե անցնենք հաջորդ փուլ, այդ ժամանակ միայն կմտածենք մրցակցի մասին:

Առաջին հերթին, պետք է նշեմ, որ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ մրցակից է, քան հաջորդ փուլի 2 թիմերը: Բայց չէի ասի, թե մյուս երկուսը շատ թույլ մրցակիցներ են: Մենք շատ մոտիվացված ենք, բայց սա մեծ լարվածություն է առաջացնում ֆուտբոլիստների վրա, ուստի չենք կենտրոնանում մյուս փուլի խմբային փուլ դուրս գալու մասին:

Վաղվա խաղում մեզ համար ամենալավ արդյունքը կլինի գոլ խփելն ու դարպասն անառիկ պահելը»,-նշեց Գիորգի Չիաբրիաշվիլին:

Վարդան Մինասյան. «Ես շատ ավելի մեծ ճնշումների տակ եմ աշխատել» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա