Logo

Globe Soccer Awards. Մբապեն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Լևանդովսկին՝ տարվա լավագույն ռմբարկու

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 27.12.2021ՍՊՈՐՏ
Globe Soccer

Հայտնի է դարձել Globe Soccer Awards մրցանակաբաշխությունում ևս երկու անվանակարգի հաղթող։

2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ստացել է «Մարադոնայի մրցանակը»՝ տարվա լավագույն ռմբարկուի կոչումը։

2021 թվականին լեհ հարձակվողը 69 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա