Logo

Globe Soccer․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի և ակումբի կոչումների հավակնորդների եզրափակիչ եռյակները

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.12.2020ՍՊՈՐՏ
trofeus globe soccer new - Globe Soccer․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի, մարզչի և ակումբի կոչումների հավակնորդների եզրափակիչ եռյակները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:45

-

-

Globe Soccer-ն իր կայքում հրապարակել է 2020 թվականի արդյունքներով շնորհվող անհատական պարգևների հավակնորդների վերջնական եռյակները: Մրցանակներ են սահմանվել հետևյալ անվանակարգերում՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ և ակումբ:

Լավագույն ֆուտբոլիստ․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

Լավագույն ակումբ․ «Բավարիա» (Գերմանիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)

Լավագույն մարզիչ․ Ջան Պիերո Գասպերինի («Ատալանտա»), Հանս-Դիտեր Ֆլիկ («Բավարիա»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)

Ընդլայնված ցուցակներում ավելի վաղ տեղ էին գտել ֆուտբոլիստներից նաև Չիրո Իմոբիլեն («Լացիո»), Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»), Մարկինյոսը (ՊՍԺ), Սադիո Մանեն («Լիվերպուլ») ու Սերժ Գնաբրին («Բավարիա»), ակումբներից՝ «Յուվենտուսը» (Իտալիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա) և «Սևիլիան» (Իսպանիա), մարզիչներից՝ Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») ու Թոմաս Տուխելը (ՊՍԺ):

Հիշեցնենք՝ «Բավարիան» նախորդ մրցաշրջանում չեմպիոնական թրեբլ է ձևակերպել՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր, նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը: «Լիվերպուլը» վերջին 30 տարում առաջին անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, իսկ «Ռեալը» դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Globe Soccer Awards. Դարի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա