Logo

Գնաբրին՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Հայարփի Կարապետյան
00:00 / 11.06.2017ՍՊՈՐՏ
Gnabry - Գնաբրին՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

«Վերդերի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին հաջորդ մրցաշրջանից կխաղա Մյունխենի «Բավարիայում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Գերմանիայի չեմպիոնը ֆուտբոլիստին առաջարկել է 3 տարվա պայմանագիր,  տեղափոխման ընդհանուր արժեքը կազմում է 8 մլն. եվրո:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Հոֆենհայմը»:

Հիշեցնենք, որ Գնաբրին «Վերդեր» էր տեղափոխվել «Արսենալից» 2016 թվականին: Ակումբը վերջերս հայտարարել էր, որ ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին:

2016/17 մրցաշրջանում Գնաբրին «Վերդերի» կազմում անցկացրել է 27 խաղ, դարձել 11 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա