Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 1 տուր
05 Սեպտեմբեր 2020 - 17:00
Հյուսիսային Մակեդոնիա
Հայաստան
1 - 0 Իլյա Նեստորովսկի - 38`
2 - 0 Էզջան Ալիոսկի - 4`
2 - 1 Տիգրան Բարսեղյան - 94`
Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 5-ին սկսում է իր ելույթներն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության նոր շրջափուլում՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:
Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կողմից առաջին անգամ հավաքականին միանալու հրավերներ են ստացել 7 ֆուտբոլիստներ (Դավիդ Յուրչենկո, Վբեյմար Անգուլո, Սոլոմոն Իմե Ուդո, Արթուր Գրիգորյան, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան, Արշակ Կորյան), ինչպես նաև 2 խաղացողներ, որոնք նախկինում եղել են ընտրանու ճամբարում, բայց խաղաժամանակ չեն ստացել (Անատոլի Այվազով, Սերոբ Գրիգորյան):
Սա նշանակում է, որ հյուսիսմակեդոնացիների հետ առաջիկա մրցավեճում, ամենայն հավանականությամբ, մի քանի նորամուտներ կտեսնենք ազգային հավաքականի կազմում: Հուսանք, որ ընտրանու մարզաշապիկն առաջին անգամ հագնող ֆուտբոլիստներն օրն էլ ավելի խորհրդանշական կդարձնեն՝ դառնալով, ինչո՞ւ ոչ, նաև գոլի հեղինակ:
Այս Quiz-ում առաջարկում ենք վերհիշել՝ ո՞ր ֆուտբոլիստներն են գոլ խփել հավաքականում իրենց նորամուտի հանդիպումներում: Միայն նշենք, որ նման ցուցանիշ ունեցողների թիվը 11-ն է: Նրանցից միայն 2-ին՝ Էրիկ Ասադուրյանին (1996, ԱԱ ընտրական փուլ, Հս․ Իռլանդիա՝ 1-1) և Արթուր Քարտաշյանին (2018, Ազգերի լիգա, Ջիբրալթար՝ 6-2) է հաջողվել դա կյանքի կոչել պաշտոնական մրցավեճերում:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները