Logo

Goal-ը Զախարյանին հանել է աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողների ցանկից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:02 / 23.03.2022ՍՊՈՐՏ
Արսեն Զախարյան-Goal

Goal-ը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին դուրս է թողել աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակից։

Սկզբում կիսապաշտպանը 11-րդն էր եվրոպական ակումբների լավագույն երիտասարդ խաղացողների վարկանիշային ցուցակում, սակայն թարմացված ցանկում Զախարյանը չի ընդգրկվել:

Այժմ «խաղացող չկա» գրառումն է ցուցակի 11-րդ տեղում։ Հրապարակման մեջ նշվում է, որ Զախարյանն աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից է և նրան մեծ ապագա է սպասվում։

Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը Մոսկվայի «Դինամոյի» կազմում ՌՊԼ-ում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Goal-ը որոշում է կայացրել թափուր թողնել 11-րդ տեղն այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանի հավաքականներին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած ռազմական գործողության համար զրկել են միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն արտասահմանցի խաղացողներին թույլ էր տվել դադարեցնել պայմանագրերը ռուսական ակումբների հետ։ Միաժամանակ, լեգեոներները կարող են պայմանագիր կնքել արտասահմանյան ակումբների հետ առանց որևէ պատժամիջոցի։ Խոսքը մինչև այս մրցաշրջանի ավարտը կարճաժամկետ պայմանագրերի մասին է։

«Դինամոն» 22 խաղում վաստակել է 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Առաջնության առաջատարն ու երկրի գործող չեմպիոնը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է (48)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա