Logo

«Գոլ+ասիստ» ցուցանիշով թոփ-5 լիգաների առաջատար 5 ֆուտբոլիստները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:54 / 07.04.2022ՍՊՈՐՏ
գոլ փոխանցում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»: Մադրիդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

Բենզեման այս մրցաշրջանում ակումբային մակարդակում իր գոլերի թիվը հասցրել է 37-ի, կատարել է 13 գոլային փոխանցում:

Բենզեման «գոլ+ասիստ» ցուցանիշով 50 (37+13) առաջատարն է թոփ-5 լիգաներում:

Կարիմին այս ցուցանիշով հետապնդում են Ռոբերտ Լևանդովսկին՝ 49 (45+4), Կիլիան Մբապեն՝ 48 (28+20), Քրիստոֆեր Նկունկուն՝ 44 (27+17), և Մոհամեդ Սալահը՝ 38 (28+10):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա