Logo

Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» հավակնորդների անվանացուցակը (թոփ-10)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:05 / 17.05.2022ՍՊՈՐՏ
Ոսկե գնդակ-2022

Բրիտանական հեղինակավոր Goal պարբերականը թարմացրել է «Ոսկե գնդակ-2022»-ի հավակնորդների անվանացուցակը:

Թարմացումից հետո առաջատարը կրկին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման է։ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարողացել է 2-րդ տեղ բարձրանալ՝ գերազանցելով իր թիմակից Մոհամեդ Սալահին: Եգիպտացի ռմբարկուն այժմ 3-րդն է:

Լավագույն տասնյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Վինիսիուսը («Ռեալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի») և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ»):

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին («Ոսկե գնդակի» յոթակի հաղթող)  և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն (հնգակի հաղթող) կրկին տեղ չեն գտել թոփ-20-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա