Logo

«Golden Boy-2022»-ի քվեարկությունում անակնկալ առաջատար կա

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:56 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Tuttosport պարբերականը քվեարկություն է անցկացնում՝ պարզելու՝ ով է արժանանալու «Golden Boy-2022» մրցանակին: 

Անսպասելիորեն առաջատարը Լևերկուզենի «Բայերի» 20-ամյա պաշտպան Պիերո Հինկապին է: Սա պայմանավորված է էկվադորցի երկրպագուների մասսայական քվեարկությամբ:

Այնուամենայնիվ, Marca-ն վստահեցնում է, որ հիմնական պայքարն ընթանալու է համապատասխանաբար «Ռեալի» և «Բարսելոնայի» կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգայի և Գավիի միջև:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2021/22 ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

  • Պիերո Հինկապի - 33 խաղ, 2 գոլ, 1 ասիստ
  • Կամավինգա - 46 խաղ, 2 գոլ, 2 ասիստ
  • Գավի - 47 խաղ, 2 գոլ, 6 ասիստ

Հիշեցնենք, որ 2021 թվականին մրցանակն ստացել էր կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա