Logo

NBA. «Գոլդեն Սթեյթը» և «Միլուոկին» դուրս են եկել կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:59 / 28.04.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ-Միլուոկի

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչում կայացել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզ» - «Դենվեր Նագեթս» դիմակայության 5-րդ հանդիպումը, որն ավարտվել է «Ուորիորզի» հաղթանակով՝ 102:98 հաշվով։

«Գոլդեն Սթեյթում» լավագույնն էր 30 միավոր վաստակած Ստեֆ Քարին։ «Դենվերի» կազմում դաբլ-դաբլ է գրանցել Նիկոլա Յոկիչը՝ 30 միավորով և 19 անդրադարձով:

Շարքում հաշիվը դարձել է 4:1՝ հօգուտ «Գոլդեն Սթեյթի»։ Այսպիսով՝ Քարին և ընկերները դուրս են եկել NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղան «Մեմֆիս Գրիզլիզ» - «Մինեսոտա Թիմբերվուլվզ» զույգի հաղթողի հետ:


NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի 1/4 եզրափակիչում 5-րդ հանդիպումն է կայացել «Միլուոկի Բաքս» - «Չիկագո Բուլզ» դիմակայությունում։ Հանդիպումն ավարտվել է «Միլուոկիի» հաղթանակով՝ 116:100 հաշվով։

«Բաքսի» կազմում ամենաարդյունավետն էր հույն Յանիս Ադետոկունբոն՝ 32 միավոր։ Պատրիկ Ուիլյամսը 23 միավորով լավագույնն էր «Բուլզում»:

Սերիայում հաշիվը դարձել է 4:1՝ հօգուտ «Միլուոկիի»։ Այսպիսով՝ «Բաքսը» դուրս է գալիս NBA-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «Բոստոն Սելտիքսի» հետ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա