Logo

NBA. «Գոլդեն Սթեյթը» 3-րդ հաղթանակն է տոնել «Դալասի» նկատմամբ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:53 / 23.05.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ-Դալաս

Դալասում  կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի՝ «Դալաս Մավերիքսի» և «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» միջև եզրափակիչ սերիայի 3-րդ հանդիպումը: Շարքի 3-րդ խաղում կրկին հաղթել են «Ուորիորզի» բասկետբոլիստները՝ 109:100: 

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն է եղել «Մավերիքսի» սլովենացի հարձակվող Լուկա Դոնչիչը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ՝ 40 միավոր, 11 անդրադարձ և 3 արդյունավետ փոխանցում։ «Գոլդեն Սթեյթի» հաղթանակում մեծ ներդրում են ունեցել պաշտպան Ստեֆ Քարին (31 միավոր, 5 անդրադարձ, 11 արդյունավետ փոխանցում) և հարձակվող Էնդրյու Ուիգինսը (27 միավոր, 11 անդրադարձ, 3 արդյունավետ փոխանցում):

Այսպիսով՝ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում հաշիվը դարձել է 3:0՝ հօգուտ «Գոլդեն Սթեյթի»: Շարքի հաջորդ հանդիպումը նույնպես տեղի կունենա «Դալասի» խաղահրապարակում (մայիսի 25):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա