Logo

NBA. «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը»՝ Արևմտյան կոնֆերենցիայի հաղթող (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:33 / 27.05.2022Բասկետբոլ
Գոլդեն Սթեյթ Ուորիորզ

Սան Ֆրանցիսկոյում  կայացել է NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» և «Դալաս Մավերիքսի» միջև եզրափակիչ սերիայի 5-րդ հանդիպումը: Մրցավեճն ավարտվել է «Գոլդեն Սթեյթի» հաղթանակով՝ 120:110 հաշվով։

«Դալասի» կազմում կրկին լավագույնն էր Լուկա Դոնչիչը՝ 28 միավորով, 9 անդրադարձով և 6 արդյունավետ փոխանցումով: «Ուորիորզի» կազմում ամենաարդյունավետ էին ամերիկացի պաշտպան Քլեյ Թոմփսոնը (32 միավոր, 2 անդրադարձ, 3 արդյունավետ փոխանցում) և հարձակվող Էնդրյու Ուիգինսը, որը դարձել է դաբլ-դաբլի հեղինակ (18 միավոր, 10 անդրադարձ, 2 արդյունավետ փոխանցում):

Այսպիսով՝ «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ սերիայում գերազանցեց (4:1) «Դալասին»՝ դառնալով Արևմտյան կոնֆերենցիայի հաղթող: Քարին ու ընկերները NBA-ի եզրափակիչում կմրցեն «Բոստոն Սելտիքս» - «Մայամի Հիթ» զույգի հաղթողի հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա