Logo

NBA. «Գոլդեն Սթեյթը» եզրափակիչ սերիայի առաջին խաղում հաղթել է «Դալասին» (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:31 / 19.05.2022Բասկետբոլ
NBA, Դալաս

NBA-ի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի առաջին խաղում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզն» ընդունել է «Դալաս Մավերիքսին»։ Հանդիպումն անցկացվել է Սան Ֆրանցիսկոյում՝ «Չեյզ Սենթր» մարզապալատում, և ավարտվել «Գոլդեն Սթեյթի» հաղթանակով՝ 112:87 հաշվով։

«Ուորիորզի» կազմում դաբլ-դաբլի հեղինակ է դարձել Ստեֆ Քարին՝ 21 միավորով և 12 անդրադարձով: Քարիի թիմակից Ջորդան Պուլը ևս իր ակտիվում գրանցել է 21 միավոր: «Դալասի» կազմում լավագույնը եղել է սլովենացի Լուկա Դոնչիչը, որը վաստակել է 20 միավոր:

Թիմերի միջև շարքի 2-րդ հանդիպումը կկայանա մայիսի 21-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա